Բաժիններ՝

Ռիգայի առաջնորդանիստ եկեղեցում ոգեկոչել են զոհված հայ մարտիկների հիշատակը

Ռիգայի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հուլիսի 17-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի կողմից մատուցվել է պատարագ և կատարվել հոգեհանգստյան կարգ:

Սուրբ պատարագի ընթացքում Տեր Խոսրով քահանա Ստեփանյանն աղոթք է բարձրացրել առ Աստված հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների հոգիների հանգստության համար` ընդգծելով այս դժվարին օրերին պետություն, եկեղեցի, սփյուռք միասնության կարևորությունը։

Ծիսական արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կատարվել է ոգեկոչման ակցիա` ի աջակցություն հայոց բանակի և ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի համար կյանքը զոհած քաջարի հայ մարտիկների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031