
«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբսուքյան իր էջում գրում է.
«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:
Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2698450807141964?__xts__[0]=68.ARAqHi7VviZafkzEtq3_jJH-4ojByMnXZa9edBvjuK8dN-fVmccxlsH1h4giem22uVBgbrz8h5mTwJFtR2QwakM3IvBynj_qqJH8602MHTqech-AFrKIBeQspon8uuREifFlgX6681P9r0tReCoPaBISFCk9HEcU0E18lxTxt1qDKN5Fl3OTRRKw-qAwFuXX5t1gTgABpBV-9iVKEIOCzuL3snicDATy0NjXKjz53uJdALFFiqUxQUAEG_EKRgrxXCxIMDQ1OIprwA-55z04xZ4Z4rs64ttUDHV0cQH0CWnybJ0ZxdDEe8Ue2fI5Un8RAsCedWVdp25G0NUMZtttLvKOnXGy&__tn__=-R