Բաժիններ՝

Հարցվածների 97%-ը COVID-19-ով չվարակվելու լավագույն միջոց է համարում դիմակ կրելը. հարցում

Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 97%-ը կորոնավիրուսի համավարակից պաշտպանվում է դիմակ կրելով:

Հարցման մասնակիցներն 90% դեպքերում նշել են, որ կորոնավիրուսով չվարակվելու համար խուսափում են հանրային հավաքներից, ևս 90%­ը նշել են, որ չվարակվելու համար սերտ շփումներ չեն ունենում ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Հարցվածներն 85% դեպքերում նշել են, որ խուսափում են այցելել այնպիսի վայրեր, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանել հնարավոր չէ, իսկ 84% դեպքում հայտնել են, որ կորոնավիրուսից պաշտպանվում են ձեռքերը հաճախակի լվանալով:

Առավել քիչ դեպքերում` 2%, հարցվածները կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց են նշել ձեռքերի ախտահանիչները, իսկ 1% դեպքում հայտնել են, որ համավարակից պաշտպանվելու միջոց են օգտագործում ակնոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031