Բաժիններ՝

Արմավիրի «Իսսո մոլ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին՝ ժամը 10:23-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս