Բաժիններ՝

«Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում». Սիրուշոյի «Մհեր» երգի անիմացիոն տեսահոլովակը համացանցում է

«Մեզ փորձել են կործանել ու դավանափոխ անել,

Նենգ Մըսրա տան ելուզակ Մեզ փորձել են վերացնել,

Բայց Սասնա սերունդՉես տանի դեպի անդունդ»…

Սա Սիրուշոյի՝ հանրությանը ներկայացրած անիմացիոն տեսահոլովակի երգի խոսքերն են: «Մհեր» երգը տեղ է գտել «Արմատ» ձայնասկավառակում, որտեղ հիմնականում ռազմահայրենասիրական ստեղծագործություններ են:

Դատելով տեսանյութի տակ տեղ գտած քոմենթներից՝ պրեմիերան առավել ուշ էր նախատեսված, սակայն վերջին օրերի իրադարձությունները երգչուհուն ստիպել են շտապել: Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակված տեսահոլովակին կից նա գրել է երգից մեկ տող՝ «ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում»:

Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակը պատրաստվել է «Սահակյանց» անիմացիոն ստուդիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս