Սետյենը մտադիր չէ թողնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին գրում է «Marca»-ն: Սետյենը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ իր ապագայով, այլ ակումբի հետագան է իր համար կարևոր: Մարզիչը շեշտել է, որ կենտրոնացած է խաղի վրա և ունի ակումբի ղեկավարության աջակցությունը:
Նախօրեին ավարտվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը` Լա լիգան: «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը` չեմպիոնությունը զիջելով «Ռեալին»: