Դժբախտ պատահար «Սատանի Կամրջում». 48-ամյա տղամարդը ընկել է ձորն ու տեղում մահացել

Հուլիսի 18-ին, ժամը 18։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Մ․-ն (ծնված 1972 թ․) «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում ընկել է ձորը (մոտ 25 մ) և տեղում մահացել:

Փրկարարները ձորից դուրս են բերել Գևորգ Մ․-ի դին և հանձնել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031