Բաժիններ՝

Ադրբեջանական սադրանքը ձախողվեց. Մոսկվայի հայերը գնել են Ֆուդ Սիթիից հանված ֆուռերի հայկական ծիրանը

Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: Սոցիալական ցանցերում հայերը տարբեր տեսանյութեր են տարածում:

«Մի քանի ժամվա մեջ Մոսկվայի շրջանի տարբեր հատվածներից, տարբեր տեղերից մեր հայությունը եկել հասել է այստեղ: Անձամբ ես քառասուն կիլոմետր քշել, եկել եմ այստեղ, որ մեր գյուղացու քրտինքը չընկնի ջուրը: Մի քանի ժամում ամբողջ ծիրանը վաճառվել է»,-տեսանյութերից մեկում ասում է քաղաքացին:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։

 

https://www.facebook.com/newsclub19/videos/684817948770381/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս