Արաբոյի Մանվելին հեռացրե՞լ են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այլեւս ԵԿՄ վարչության փոխնախագահը չէ․ երեկ Եղիազարյանը մեր լրագրողին տված հարցազրույցից հետո ասել է, որ իրեն չներկայացնենք որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ։
Լրագրողի հարցին՝ Ձեզ հեռացրե՞լ են այդ պաշտոնից, Եղիազարյանն ասել է, որ ինքնակամ է հրաժարվել՝ դեռեւս հունվարին, քանի որ չի կարողացել այդ պաշտոնում «օգտակար լինել» կառույցին, հիմա միայն ԵԿՄ շարքային անդամ է։
Նա հրաժարվել է այս թեմայով այլ հարցերի պատասխանել, մինչդեռ մենք որոնողական համակարգում երկար փնտրեցինք, բայց որեւէ հայտարարություն կամ լուր չգտանք այն մասին, որ Եղիազարյանը հեռանում է փոխնախագահի պաշտոնից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: