Սահմանին գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ` Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային…
Gepostet von Shushan Stepanyan am Freitag, 17. Juli 2020