Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ հայ –ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային գործընկերներից մի փոքր ավելի կոշտ հայտարարություն էին ակնկալում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը սահմանամերձ հատվածներում պարբերաբար տեղի է ունենում։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վերոնա»-ին:
Այսօր, հուլիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում։
Երևան-Սևան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վիրավորում ստացած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է. 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Հրազդան ԲԿ-ից, ուր տեղափոխել են տղամարդուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Mercedes-ը բախվել է Nissan Tiida-ին, այնուհետև մի քանի պտույտ է գործել: Mercedes-ում եղել է 4 հոգի, վարորդը և երկու ուղևորները մահացել են: 168.am-ի հետ զրույցում տեղում աշխատող Ոստիկանության […]
Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»։
Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
«Ինֆորմացիան թյուր է, չի համապատասխանում, որ ըստ ձեզ՝ ամենաբարձրն են ստացել իմ բարեկամները: Գրեթե 160 աշխատակից ունեցող հիմնարկությունում մեծ մասն այն աշխատակիցներն են, ովքեր այստեղ աշխատել են նաև մինչև իմ՝ այս պաշտոնին նշանակվելը: Նրանք այսօր ևս աշխատում են, որովհետև ես գնահատում եմ մարդկանց աշխատանքի արդյունքը: Մնացածը իբրև հերյուրանք և բամբասանք՝ մեկնաբանության անհրաժեշտ չէ: Եթե 160 աշխատակցից մեկը, ենթադրենք, քո բարեկամը լինի, ու իր աշխատանքի համար է աշխատավարձ ստանում, այս պահին դրանում ինչ-որ բան չեմ տեսնում, որը վատ է»:
Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2020 թվականին տնտեսական անկումը Ֆրանսիայի համար կդառնա ամենասաստիկը տնտեսական վիճակագրութուն վարելու ամբողջ ընթացքում:
Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին թաղապետարանի դիմաց և ներս չէին մտնում՝ պատճառաբանելով, որ համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի որոշմամբ, իրենք եռամսյակը մեկ տրվող պարգևավճարները չեն ստացել 15-20 տոկոսի չափով, փոխարենը՝ Արամ Դանիելյանը պարգևավճար է ստացել 150 տոկոսի չափով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Մինչ հանդիպման բուն թեմաներին անցնելը նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է մեր երկրի հյուսիս-արևելյան սահմանի Տավուշի հատվածում ստեղծված իրավիճակին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թեև սահմանին սադրանքները շարունակվում են, սակայն Ադրբեջանի շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Բաքուն կրում է անհաջողություն՝ անհաջողության հետևից:
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Պատերազմը, պատերազմական վիճակը շատ դաժան և վատ բան է։ Պետք է միշտ աշխատել հարցերը չհասցնել ռազմական գործողությունների։ Բայց եթե գործը հասել է դրան, ապա պարտադիր պետք է հաղթել։
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:
ԱՄԷ-ի ու Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Անդրադառնալով այդ գործողությունների հետ կապված՝ Ուկրաինիայի հայտարարությանը, որի համաձայն՝ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Միքայել Զոլյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում Ուկրաինիայի արտաքին գործերի նախարարությունում տարբեր ձևաչափերում նման երևույթ եղել է:
Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline հանդեսում։
Հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտական գործողություններն այս օրերին ընթանում են խառը մարտավարությամբ: Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հարվածներին զուգահեռ՝ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ:
ԱՄՆ-ի զինաված ուժերն սկսել են զորքերի տեղափոխումը Լեհաստան՝ զինավարժանքներ անցկացնելու համար:
Հանրության և ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: