Բաժիններ՝

Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ է գրանցվել

Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: «Ավելացումը (վարակումների քանակի) դիտվում է նահանգների մեծ մասում, հատկապես խոշոր քաղաքներ ունեցող նահանգներում»,- La Libre Belgique թերթը մեջբերում է հանրային առողջապահության բնագավառի հետազոտական կենտրոնի՝ Sciensano-ի եզրակացությունը:

Առաջին եզրակացություններից մեկը խոսում է այն մասին, որ հուլիսի 6-ից մինչեւ 12-ը երկրում օրական միջին հաշվով դիտվել է վարակման 99,7 նոր դեպք: Դրանից հետո սկսել է նկատվել ախտահարումների աճ: Այսպես, չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, նշվել է արդեն 167 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Բելգիայում COVID-19-ի համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 63039 մարդ: Վարակվածների մեծամասնությունը պատկանում է  20-59 տարեկան ակտիվ բնակչությանը: Դրա հետ մեկտեղ COVID-19-ով վարակումից մահվան ելքերի վիճակագրությունն ավելի դրական է, գրում են ԶԼՄ-ները: Հուլիսի 6-ից մինչեւ 12-ը գրանցվել է օրական 1,9 մահ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով ախտահարված 4 պացիենտ: Ընդամենը Բելգիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 9 հազար 792 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս