«Այդ երկու գործողություններն իրենց ծավալով ավելին են՝ քան դիվերսիոն գործողությունները. դրանք դասական հարձակում են եղել». Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում,  ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտական գործողություններն այս օրերին ընթանում են խառը մարտավարությամբ: Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հարվածներին զուգահեռ՝ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ:

«Այս երկուսն  ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություն, բայց եթե անկեղծ ասենք, իրենք ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունը: Դա դասական հարձակում է, 100 հոգին դա մի վաշտ է: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանում է, բնականաբար, պատրաստությունը և սպառազինումը շատ ավելի մեծ է: Վստահ եմ, որ դասական վաշտի կանոններով՝ 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել: Իսկ սա նշանակում է՝ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական կանոնագրքերում»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այս գիշեր ադրբեջանական ավելի քան 100 զինծառայող  փորձել է գրավել «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը, ՀՀ ԶՈՒ-երը գրոհները հետ են մղել՝ թշնամուն պատճառելով կորուստներ:

Տեսանյութեր

Լրահոս