Բաժիններ՝

«Ռոմա»-ն հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վերոնա»-ին:

Մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը բացեցին մեկնարկից ընդամենը 10 րոպե անց: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Առաջին կեսի ավարտին Էդին Ջեկոն խփեց նաև «գայլերի» երկրորդ գնդակը: «Վերոնա»-ն միայն երկրորդ մեկնարկին կարողացավ մեկ գնդակ խփել: «Ռոմա»-«Վերոնա»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հերիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց վերջնամասում:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում 57 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս