Բաժիններ՝

Լեհաստանը հայտնել է զինավարժանքների շրջանակներում ամերիկյան զոքեր երկիր տեղափոխելու մասին

ԱՄՆ-ի զինաված ուժերն սկսել են զորքերի տեղափոխումը Լեհաստան՝ զինավարժանքներ անցկացնելու համար: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:

«Սկսվել է Լեհաստան ամերիկյան զորքերի տեղափոխման գործընթացը Emergency Deployment Readiness Exercise («Շտապ ծավալման պատրաստականություն») զինավարժանքների շրջանակներում,- տեղեկացրել է գերատեսչությունը Twitter-ում:- Առաջին ստորաբաժանումներն արդեն ժամանում են Դրավսկո Պոմորսկեի զորավարժարան»: Ինչպես հայտնել է նախարարությունը, հուլիսի 14-ից մինչեւ օգոտոսի 23-ն ընկած ժամանակամիջոցում երկիր կտեղափոխվի ամերիկյան զրահատանկային գումարտակ:

Զորավարժությունների նպատակն է ԱՄՆ-ի զինվորականների պատրաստության ստուգումն արագ հակազդմանն ու իր ուժերի ծավալմանն աշխարհի ցանկացած շրջանում: Emergency Deployment Readiness Exercise զինավարձանքները պետք է դառնային Defender-Europe 20 Plus ընդգրկուն զորավարժությունների տարրերից մեկը, բայց համավարակի պատճառով պլաններում մտցվել են զգալի փոփոխություններ, իսկ զինավարժաքները հետաձգվել ամռանը: Սկզբնապես պլանավորվել էր դրանք անցկացնել մայիսին՝ մի քանի տասնյակ հազար զինծառայողների, այդ թվում ԱՄՆ-ի ավելի քան 20 հազար զինվորների եւ սպաների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս