ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահական ընտրություններից առաջ «հոկտեմբերյան անակնկալ» կարող է դառնալ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը:
«Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, հիմնականում՝ նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնել մարտական դիրքեր:
Որպես ՀՀ-ում արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժի ներկայացուցիչ եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ասեմ, որ սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն արդեն իսկ կյանքեր է խլել, հիմա նորից պատերազմի շեմին ենք և պետք է պայքարենք հանուն խաղաղության։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Մոտ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, հայտարարեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:
Տավուշի մարզի Չինարի գյուղում Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է բնակիչներից մեկի տունը և հարակից հացի փուռը:
Կանաչ ձախեր կուսակցությունից Հաագայի քաղաքային խորհրդի անդամ Սերպիլ Աթեշը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Մենք խիստ անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունների աճով՝ Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերի տարածքում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ վերջին օրերին հայկական բանակի գործողությունների հետևանքով բոլորի համար ակնհայտ է ադրբեջանական կողմի պարտությունը:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր է դրել՝ Ղարաբաղի հարցը լուծել ոչ թե՝ բանակցային գործընթացի միջոցով, այլ գնալ ռազմական ճանապարհով:
Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։
Թուրքիայի արեւելքում աղետի է ենթարկվել հետախույզ-ինքնաթիռ. զոհվել է անվտանգության մարմինների յոթ աշխատակից:
Կառավարության նոր նախագծով առաջարկվում է, որ պետական պաշտոնյաներն իրենց եկամուտները հայտարարագրելուց զատ՝ պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:
Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսիի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացրած հեղեղումների եւ վարարումների պատճառով զոհվածների թիվը հասել է 24-ի, 69 մարդ համարվում է անհետ կորած:
Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։
Կառավարությունն այսօր իր համաձայնությունը տվեց, որպեսզի ոստիկանությունը կազմակերպի գաղտնի մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատակարարման ծառայություններ ձեռք բերելու համար:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2019 թվականին սկսված, սակայն դեռևս չավարտված սուբվենցիոն ծրագրերը 2020 թվականին ավարտին հասցնելու նպատակով 2 միլիարդ 646 միլիոն դրամ ՀՀ մարզպետարաններին հատկացնելու մասին որոշումը: