Տոկիոն նորացրել է կորոնավիրուսով վարկման նոր դեպքերի աճի ռեկորդը
Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են մայրաքաղաքի իշխանությունները:
Այսպիսով Տոկիոն նորացրել է նոր հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդը: Նախորդ ռեկորդային նշագիծն ամայրաքաղը հասել էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել էր ախտահարման 224 նոր դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, ովքեր ատիվ գիշերային կյանք են վարում:
Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում է 995: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: