Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալել էր «Էսպանիոլ»-ին:
Լավ, դուք լրի՞վ սատանա եք, ես չեմ հասկանում: Այս ի՞նչ եք անում մի թշվառ աթոռի համար: Սիրելի՛ ուսանողներ, դուք պարտավոր չեք վճարել. մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեք: Եվ թող որևէ մեկը փորձվի ձեզ չհրամանագրել:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անվտանգության նկատառումներով որոշել է ինքնամեկուսացվել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո:
Շաբաթներ առաջ տեղի ունեցած հրապարակային դատալսումներից հետո ԲԴԽ-ն հենց նոր մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։
«Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ»․ այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռեստորանային ոլորտի աշխատակիցներից Անահիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով տվյալ որորտի լիարժեք վերաբացմանը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Բրայթոն»-ին:
«Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 16-ին և 18-ին ժամը 18:00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:
Չինաստանը եւ Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ զինվորական հրամանատարների հանդիպում:
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերականգնելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած խմբակցության դիմումի մերժմանը:
Տոկիոյում անցած օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 նոր դեպք:
«Երբ ակցիա անողները պատկանում են իշխանության համակիրների՝ «սպիտակների» դաշտին, իրենց չի կարելի բերման ենթարկել, եթե «սպիտակների» դաշտում չեն, կարելի է: Այն, որ Արման Բաբաջանյանին թողեցին ակցիան անել, ևս մեկ անգամ վկայում է, որ նա ունի իշխանության թույլտվությունը, և Ոստիկանությունը կարող է նրան չմոտենալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս ակցիա էր անում նախագահականի մոտ, բայց նրանց բերման չենթարկեցին, սակայն այսօր նույն վայրից բերման ենք ենթարկել Վահագն Չախալյանին, այստեղ երկակի մոտեցում չի՞ տեսնում:
Հուլիսի 9-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հարցումներին։
ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարցը, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել: ՄԻԵԴ-ը նաեւ ՉԻ փրկել ու չի սրբագրել իշխանական իրավաբանների կոպիտ այնպիսի սխալներ, ինչպիսիք են «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները «մոռանալը», ՍԴ չդիմելը եւ այլն եւ այլն։ Դու ձեր «իրավաբաններին» դեռ շատ եք «շնորհակալ» լինելու։
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին:
Ռեստորանային համալիրների, հանդիսության սրահների աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աշխատելու թույլտվություն:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Եվրամիությունը (ԵՄ) պետք է դադարեցնի Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությնունները, որոնք պատմական սխալ են դարձել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կառավարության դիմացից 10 անձ բերվել է ոստիկանություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն կրճառում ծառայողական մեքենաները, քանի որ ընդդիմություն եղած ժամանակ ներկայիս վարչապետը մեծ թվով ծառայողական մեքենաների առկայությունը քննադատում էր:
«Այստեղ խոսքը հայցի ապահովման միջոցի մասին է, որը փաստաբանները մեր դատարաններում հաճախ են կիրառում: Այսինքն` միջանկյալ դատական ակտ են խնդրում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Դրա նպատակն է՝ այնպիսի միջոց կիրառել, որ հանկարծ անհնարին չլինի վերջնական դատական ակտի կատարումը: Որպես կանոն` դա բավարարվում է այն իրավիճակում, երբ անձի կյանքը, առողջությունը վտանգի տակ են, և պետք է ինչ-որ գործողություն կասեցնի»,- ասաց Արա Ղազարյանը` ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը շատ նեղ է մոտենում այդ հարցին;
Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք:
Նիստը սկսվելուն պես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ վճռի եզրափակիչ մասը, ըստ որի` արդարադատության նախարաի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել:
Սերբիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը մեկնաբանել է հակակառավարական ելույթները երկրում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է ՀՀ կառավարության դիմաց, որտեղ այսօր իրենց բողոքն էին արտահայտում ռեստորանների աշխատակիցներն ու մշակույթի գործիչները՝ պահանջելով հստակ հայտարարել, թե երբ են թույլատրելու իրենց աշխատել։ Նրանց պնդմամբ՝ արդեն 5 ամիս է՝ իրենք գործազուրկ են, զրկվել են եկամուտներից և չեն կարողանում ապրել։
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հայտնի է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։
Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։
«Կարծում եմ՝ բացի մեզանից, մնացած բոլորն ինչ-որ ձևով, ինչ-որ ակնկալիքներ ունեին, մենք որևիցե ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի: Նաև ակնկալիք էլ չունենք, որ այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Պարոն Թովմասյանի և նրան մերձ լրատվամիջոցների և գործիչների ցանկությունն է՝ այդ փոթորիկը մի փոքր բաժակում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, որ գնում են՝ դրսից տղա են բերում մեր վրա, լինի Բրյուսելից թե Մոսկվայից, ինչը կարծես չի ստացվում և չի էլ ստացվելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների դիմումի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: