
Տոկիոյում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի ռեկորդային աճ է արձանագրվել

Տոկիոյում անցած օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Այդ աճը Ճապոնիայի մայրաքաղաքի համար ռեկորդային է դարձել երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ուշագրավ է, որ հուլիսի 8-ին անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ նոր դեպքերի աճը ցածր էր իջել 100-ի նշագծից:
Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, ովքեր գիշերային ակտիվ կյանք են վարել: Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում է 995: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ ծանր վիճակում է գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: