Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն Սուարեսի գոլի շնորհիվ հաղթեց «Էսպանիոլ»-ն

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալել էր «Էսպանիոլ»-ին:

Առաջին կեսում կատալոնական ակումբն ակնհայտ առավելություն ուներ, ինչը վկայում էր նաև վիճակագրությունը: Սակայն կապտանռնագույնները հանդիպման հաշիվը բացեցին միայն 56-րդ րոպեին: Աչքի ընկավ Սուարեսը: Խաղի ընթացքում երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց: «Բարսելոնա»-ից կարմիր քարտ ստացավ Ֆատին, իսկ «Էսպանիոլ»-ից` Լոզարոն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում: Թիմն ունի 76 միավոր և մեկ միավոր է զիջում «Ռեալ»-ին, որը դեռևս մեկ խաղ քիչ է անցկացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031