Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն հուլիսի 16-ին և 18-ին

«Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 16-ին և 18-ին ժամը 18:00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:

Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Այս չվերթների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-5000 համարների ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը 15:00­21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-21։00-ն)»,-հայտնել են դեսպանությունից:

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը 21։00-ն)։

Ավիատոմսի արժեքը 13 հազ. ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս