ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը

Հունիսի 25-ին ավարտվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ միջնորդության քննությունը համարվում է ավարտված, և Խորհուրդն իր կայացրած ակտը կհրապարակի հուլիսի 9-ին, ժամը 14:10-ին:

Այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակում է դատավոր Ազարյանի հարցով վճիռը:

Նիստը սկսվելուն պես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ վճռի եզրափակիչ մասը, ըստ որի` արդարադատության նախարաի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել:

Խորհրդի նիստը համարվեց փակված:

Տեսանյութեր

Լրահոս