«Քո Արփիից, Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը». ռեստորանի աշխատակիցը՝ Փաշինյանին

«Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ»․ այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռեստորանային ոլորտի աշխատակիցներից Անահիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով տվյալ որորտի լիարժեք վերաբացմանը:

Նրա խոսքով՝ 5 ամիս է՝ անգործության են մատնված, որևէ եկամուտ չունեն և պարտքեր են կուտակում: Այսօր էլ եկել են, որպեսզի Կառավարությանը դիմեն այս հարցով, ինչը, սակայն, տեղի չունեցավ, ավելին՝ ոստիկանության աշխատակիցները 10 անձի բերման ենթարկեցին՝ նշելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են:

«Բռնեք-տարեք, հետո՞, մի օր ժողովուրդը ոտքի է կանգնելու: Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են, քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը: Թող բերման ենթարկեն՝ չեմ վախենում, էլ վախենալու տեղ չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս խստությունը պետք է առաջին 2 ամսում մտցվեր, որպեսզի վիրուսի տարածումը կարողանային կանխել. «Դիտավորյալ այսպես արեցին, սա դիվերսիա է հայ ժողովրդի նկատմամբ: Գարաժներում մարդիկ բլոտ էին խաղում, այն ժամանակ էր պետք խստություն»:

Նրա խոսքով՝ մեկ անգամ կառավարության կողմից աջակցություն է ստացել, սակայն դա բավարար չէր, որ 5 ամիս կարողանար ապրել. «68 հազար դրամ եմ ստացել, ոսկի եմ վաճառել, որ բանկերիս փողերը մուծեմ»:

Տեսանյութեր

Լրահոս