Իսրայելի երկու նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անվտանգության նկատառումներով որոշել է ինքնամեկուսացվել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հանցն իրեն նորմալ է զգում: Նա մեկուսացման մեջ կմնա մինչեւ որ պատրաստ լինեն կորոնավիրուսի նրա անալիզները: The Times of Israel թերթը հաղորդում է, որ Երուսաղեմի եւ ժառանգության գործերի նախարար Րաֆի Պերեցը նույնպես ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ իր խորհրդականներից մեկի մոտ հաստատվել է COVID-19 վարակը: Մոտ ժամանակներս Պերեցը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Իսրայելում դժվարին իրադրություն է ստեղծվել կորոնավիրուսի կապակցությամբ: Գարնանը, երբ աշխարհում կորոնավիրուսով վարակումների բարձրակետն էր, այս երկրում իրադրությունն այնքան էլ օրհասական չէր, ինչպես բազմաթիվ երկրներում:
Իսրայելի ղեկավարությունն արագորեն կարանտին սահմանեց մոտավորապես մեկ ամսով, եւ այդ պատճառով այս երկրում հաջողվեց խուսափել մյուս պետությունների համեմատությամբ բարձր թվերից: Կորոնավիրուսի հետ կապված արգելքներն սկսել են երկրում չեղարկել մայիսի վերջից, բայց վերջին շաբաթներին վարակվածների թիվն սկսել է արագորեն աճել, ուստի իշխանությունները որոշում են ընդունել կրկին սահմանափակումներ մտցնելու մասին: Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում հայտնաբերել է ավելի քան 32,7 հազար վարակված, վերջին օրերին երկրում օրական հաստատվում է մոտավորապես հազար նոր դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: