Բաժիններ՝

«Իմ քաղաքում կանգնելու համար բերման են ենթարկում․․․ զզվացրիք արդեն»․ Քաղաքացուն բերման ենթարկեցին կառավարության դիմացից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է ՀՀ կառավարության դիմաց, որտեղ այսօր իրենց բողոքն էին արտահայտում ռեստորանների աշխատակիցներն ու մշակույթի գործիչները՝ պահանջելով հստակ հայտարարել, թե երբ են թույլատրելու իրենց աշխատել։ Նրանց պնդմամբ՝ արդեն 5 ամիս է՝ իրենք գործազուրկ են, զրկվել են եկամուտներից և չեն կարողանում ապրել։

Սակայն ոստիկաններն ու կարմիր բերետավորները ակցիայի մի շարք մասնակիցների բերման ենթարկեցին։ Նրանցից մեկը՝ դիմելով ոստիկաններին, հարցրեց, թե կարո՞ղ են ասել՝ կառավարության շենքից որքան հեռավորության վրա կարող են կանգնել «մեր քաղաքում», եթե իրենց հրահանգում են հեռու գնալ այդ տարածքից։

«Իմ քաղաքում կանգնելու համար բերման են ենթարկում․․․ զզվացրիք արդեն։ Ասեք՝ ինչքան հեռու կարամ կագնեմ»,– ասաց քաղաքացին, ում, սակայն, բերման ենթարկեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս