Բաժիններ՝

Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ

Սերբիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը մեկնաբանել է հակակառավարական ելույթները երկրում:

«Մեզ մոտ ահավոր բռնություն է փողոցներում, առկա է պետական հեղաշրջման փորձ, առկա է իշխանության բռնագրավման եւ Սերբիայում քաղաքացիական պատերազմի դրդելու փորձ: Դա չի կարելի այլ կերպ նկարագրել եւ բացատրել: Ոչ մի պատճառ չկա Սկուպշչինայի (խորհրդարանի) շենքը հրկիզելու, Նովի-Սադի քաղաքային վարչությունը հրկիզելու, ոստիկանության վրա հարձակվելու, փողոցներում մարդկանց ծեծելու, քաղաքացիների կյանքն ու ունեցվածքն սպառնալիքի տակ դնելու»,-ասել է նախարարը:

Սերբիայում բողոքի ակցիաներն սկսվել են հուլիսի 7-ին. հանրապետությունում համաճարակաբանական իրադրությունից եւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների գործողություններից դժգոհողները խորհրդարանի մերձակայք դուրս եկան անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց հուլիսի 3-ից մինչեւ հուլիսի 6-ը պարետային ժամ սահմանելու մասին SARS-CoV-2-ով վարակվածների թվի աճի պատճառով:

Բախումներ են սկսվել իրավապահ մարմինների հետ, որի արդյունքում տուժել է շուրջ 43 ոստիկան, հրկիզվել է ծառայողական հինգ ավտոմեքենա: Նաեւ տարբեր վնասվածքներ է ստացել ավելի քան 20 քաղաքացի, 24 ցուցարար ձերբակալվել:

Վուչիչը մայրաքաղաքում տեղի ունեցած գիշերային անկարգությունները որակել է որպես կոպտագույն քաղաքական բռնությունը վերջին մի քանի տարվա ընթացքում եւ նշել ծայրահեղ աջ էքստրեմիստների, քրեական հանցագործների եւ հատուկ ծառայությունների մասնակցությունը հարեւան երկրներից: Քաղաքին հասցված վնասն առաջին օրը գնահատել են 127 հազար եվրո:

Ցույցերը շարունակվել են հուլիսի 8-ին. մասնավորապես, հանրահավաքի մասնակիցները հարձակվել են կառավարող Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) գրասենյակների եւ լրագրողների վրա: Նրանք պահանջել են ճշգրիտ տեղեկություններ տրամադրել COVID-19-ի զոհերի մասին եւ հանդիմանել ազգային հեռուստառադիոծառայության խմբագրության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, օբյեկտիվորեն չի լուսաբանում ընդդիմության գործողությունները: Նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի մյուս քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս