
Հնդկաստանը և Չինաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ

Չինաստանը եւ Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ զինվորական հրամանատարների հանդիպում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Հնդկական եւ չինական կողմերը կաջակցեն երկխոսությանը եւ շփումներին զինվորական ու դիվանագիտական կապուղիներով, այդ թվում նաեւ զորքերի հրամանատարների մակարդակով բանակցություններին ու սահմանային հարցերի շուրջ կոնսուլտացիաներին»,-ճեպազրույցում հայտարարել է Չժաո Լիցզյանը: Թե հատկապես երբ կկայանան բանակցությունները, նա չի ճշտել: Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը կընդառաջի եւ գործնականում կկատարի այն փոխհամաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջեւ՝ միատեղ աջակցելու իրադրության մեղմացմանը սահմանային տարածաշրջանում:
«Ներկայում իրադրությունը հնդկա-չինական սահմանի վրա կայուն է, շարունակում է մեղմանալ»,-հավելել է չինացի դիվանագետը: Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ առկա է վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնատարածքի հատվածի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջեւ սահմանին, անցնում է Լադակխի տարածաշրջանով:
1962 թվականին այդ վեճը վերաճել է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղություն պահպանելու վերաբերյալ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել է դեռեւս մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը հունիսի 15-ի երեկոյան սկսեցին Լադակխում ուժերի ամրացումը: Նյու Դելիի պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: