Թրամփը պատրաստ է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից և Ճապոնիայից. Բոլթոն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան:
Այս նախազգուշացմամբ հանդեսէ եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել է նա,- Թրամփն իրոք կարող է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող Է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4,3 անգամ ավելի, քան այժմ:
Թրամփն, ասված է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: