Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսինն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ

Այսօր Կարեն Սեդրակյանն ԱԺ փակ քվեարկությամբ ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ։

Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել է 86 պատգամավոր, կողմ է քվեարկել 80, դեմ՝ 6 պատգամավոր։

ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի համար Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջադրվել էր կառավարության կողմից:

Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով՝ Կարեն Սեդրակյանը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է:

Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանի մյուս փեսան՝ Անրի Վարդանյանը, այս տարվա հունվարին նշանակվել էր ՔԿ Երևանի քննչական վարչության պետի պաշտոնում: Վերջինս «թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 16-ին նշանակվել էր ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031