«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել դիմում. ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԸՀ էր դիմել վերականգնելու խմբակցության 18 մանդատներից 1-ը, որ պակասել էր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո:
Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցից, այլ նաև ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ, ո՞ր սարի ետևում մնաց չեղարկված հանրաքվեի համար դուրս գրված 3,5 միլիարդ դրամը: Փաշինյան, եթե վստահ ես վարկանիշիդ վրա, դե քաջություն ունեցիր, վստահության հանրաքվե անցկացրու: Դու էլ գիտես, որ նոր ընտրությունների դեպքում 20% ձայն չես հավաքի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով իշխող խմբակցությունն առաջարկում էր բարձրացնել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքների չափը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտակ Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն.Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»։
Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Թուրքիայում մեծ ուշադրության արժանացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումը, որից Միացյալ Նահանգների իշխանությունները վերջին տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափում են՝ նախընտրելով օգտագործել Մեծ եղեռն արտահայտությունը։
Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Սիրիան եւ Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն: Հիմա գտնվում եմ այնտեղ»։
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն: 200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվն ավելացել է 54-ով եւ գերազանցել 2,6 հազարը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոր հանդիպումը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ իր ապառիկները մուծե՞լ է: Հարցը զայրացրեց ԱԺ նախագահին, և նա լրագրողին ասաց. «Այսինքն՝ դա ի՞նչ տափակ հարց է, ես իմ ապառիկները շարունակում եմ մուծել»:
Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, իսկ ամբողջ երկրում կա 23 ծառայողական մեքենա:
Հուլիսի 7-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։
«Սահմանադրական դատարանի նախկին անդամներն իրավունք ունեին դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը արել են: Բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞՚ ոչ, ինչպես Ձեր պնդումներն են, տեղյակ չեմ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հունաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը:
«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,-մասնավորապես կարդում ենք պարետի որոշման մեջ:
Ներկա պահին շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, իրականացվում է գյուղմթերքի արտահանման և մթերման գործընթաց: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:
Արարատի մարզի Վեդի քաղաքից դեպի այգիներ տանող ճանապարհը, տեղի բնակիչների խոսքով՝ մի քանի տարի է՝ աղբանոցի է վերածվել: Նախկինում այս տարածքը պարսպապատ է եղել, սակայն դրանք այսօր չկան, և աղբը կուտակվում է փողոցի երկու կողմերում՝ վերածվելով թմբերի:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով:
Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը: