
Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է. արդյունքը բացասական է

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը։