
Հաստատվել է ֆուտբոլի բարձրագույն խմբի 25-րդ տուրի խաղերի մրցավարների ցանկը

Հուլիսի 1-ին և 2-ին կկայանան ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 26-րդ տուրի հանդիպումները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այս տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» (հունիսի 1, մեկնարկը 19:00, մրցավար Արտեմ Գասպարյան), «Շիրակ»-«Լոռի ՖԱ» (հունիսի 2, մեկնարկը 17:30, մրցավար Շահեն Աղայան), «Նոա»-«Արարատ» (հունիսի 2, մեկնարկը 18:00, մրցավար Աշոտ Ղալթախչյան) և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (հունիսի 2, մեկնարկը 20:00, մրցավար Հենրիկ Նալբանդյան):
Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Շիրակ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն ունեն 45-ական միավոր: 42 միավորով երրորդ տեղում «Նոա»-ն է, իսկ «Ալաշկերտ»-ը 4-րդն է 40 միավորով: 39 միավոր ունի «Լոռի»-ն և 33 միավոր «Արարատ»-ը: