Բաժիններ՝

Պարզվել է՝ հղիանալ չկարողացող կինը տղամարդ է

Հնդկաստանի 30-ամյա բնակչուհուն, որը չէր կարողանում հղիանալ, բժիշկները տղամարդ են ճանաչել, korrespondent.net-ի հաղորդմամբ՝ գրում է Press Trust of India-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Կալկաթայի մի բնակչուհի, որն ինը տարի ամուսնացած է եղել, չի կարողացել հղիանալ:

Բժիշկները, որոնց օգնության համար դիմել է կինը, պարզել են, որ նրա ձվարանները չեն զարգացել դրանցում հայտնաբերված քաղցկեղային ուռուցքի պատճառով: Բացի այդ, ստուգման ընթացքում պարզվել է, որ նա ունի արական սեռական քրոմոսոմներ` XY:

«Նրա ձայնը, զարգացած կրծքերը, արտաքին սեռական օրգանները. այս ամենը վկայում է, որ նա կին է»,- ասել է ուռուցքաբան Անուպամ Դուտտան:

Բժիշկը նշել է, որ սա շատ հազվադեպ դեպք է: Այժմ կինն անցնում է քիմիաթերապիա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս