
Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում
Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, հրաշալի է ելույթ ունեցել մրցույթի բաթլ փուլում:
Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտընկայս են ծափահարել:
Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մարզիչին՝ Քելլի Ռոուլանդին, իրեն աջակցելու համար: