Բաժիններ՝

Մոնթեի նամակը կնոջը՝ Սեդային

Մոնթեի նամակը կնոջը՝ Սեդային:

«Ռադիոյով լսեցի, թե ինչ էին պատմում հենց նոր Հայաստանից վերադարձած երկու հայ բժիշկ։ Շատ ոգևորիչ էր, որ նրանց հանդիպած բացարձակապես բոլոր հայերը՝ նույնիսկ հեռավոր գյուղերի մարդիկ և իրենց ողջ ընտանիքն ու տունը կորցրած մարդիկ ասում էին, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել Արցախի համար։ Սա ինձ շատ երջանկացրեց։ Իրենց ընտանիքները խլած ու ցրտին թողած այդ արհավիրքի պայմաններում Արցախը առաջնահերթություն համարելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ հրաշալի են։ Իսկապես նրանք փառահեղ են, և մենք պետք է պատվենք նրանց։ Ավելին, մենք ամեն կերպ պետք է օգնենք նրանց։ Այնքան անելու բան կա, իսկ մենք պատանդվել ենք սփյուռքում։ Չես պատկերացնի, թե որքան կուզեի աշխատել՝ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել նրանց հետ՝ իրենց տները, դպրոցները, հիվանդանոցները վերակառուցելու համար։ Ես սիրում եմ նման աշխատանքը։ Ես վատնում եմ իմ ամենաառողջ, ամենաուժեղ տարիներից այստեղ բանտում, որտեղ որևէ մեկին չեմ կարող օգնել և ոչ մի բարիք չեմ կարող ստեղծել։

Մոնթե Մելքոնյան
20 դեկտեմբերի 1988 թվական

Այսօր Մոնթեի մահվան օրն է:

Մոնթեի նամակը կնոջը՝ Սեդային:«Ռադիոյով լսեցի, թե ինչ էին պատմում հենց նոր Հայաստանից վերադարձած երկու հայ բժիշկ։ Շատ…

Gepostet von Tigran Virabyan am Freitag, 12. Juni 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս