«Նիկոլ Փաշինյանին չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ». Հայկ Մամիջանյան
«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ-ի մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նշում է, որ, երբ նրան զեկուցեն, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ իրենց կձերբակալե՞ն, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում