Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ ԱԺ առջև ԲՀԿ աջակիցների հանդեպ ոստիկանական ուժի կիրառումը իրավունքի կոպիտ խախտում է:
«Ես իմ ձայնը չեմ կտրելու, լիարժեք իրականությունը ներկայացնելու եմ». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հանրապետության Գլխավոր դատախազի ելույթից և պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո, ԱԺ ամբիոնից իր ելույթում դիմեց ժողովրդին ու տեղեկացրեց, որ այն, ինչ այսօր է կատարվում, սկսվել է հունիսի 5-ին, երբ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որտեղ ինքը լիարժեք ներկայացրեց այն իրավիճակը, ինչ կա այսօր երկրում:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Ու այսօր բացվում են Ազգային Ժողովի դարպասներն ու այլևս չեն փակվելու ժողովրդի առջև #Երեսպաշտներ»։
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում իր ելույթը սկսեց՝ խորին շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ երեկ պատրաստած և հրապարակած «հրաշալի տեսանյութի համար»:
Ծառուկյանը ԱԱԾ-ի ուղեկցությամբ լքեց Ազգային ժողովը
«Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք»,- այսօր խորհրդարանում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
168.am-ի՝ Ազգային ժողովում գտնվող լրագրողի պնդմամբ՝ իրենցից ոմանց ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չն տվել դուրս գալ նիստերի դահլիճից: Եվ ահա պարզվում է, որ փաստորեն Գագիկ Ծառուկյանին ավտոմատավորներով են տարել ԱԱԾ, և հավանաբար հենց այդ փաստն էին ուզում թաքցնել լրագրողներից:
Թբիլիսյան խճուղուց հեռացվեց «Մուլտի գրուպին» պատկանող մեքենան
«Եթե հին Հայաստանում նմանատիպ դրսևորումները կարող էին օրինաչափ դիտվել, նոր Հայաստանում, համենայնդեպս, գոնե մինչև վերջերս, կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն: Ի՞նչ է ստացվում՝ նոր Հայաստան՝ հին բարքեր»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:
Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է ԱԱԾ-ում. ՈՒՂԻՂ
«Արթուր Դավթյան, երբ եք ԱԺ գալու ապօրինի ծխախոտի, ադամանդի, երկաթի թափոնների գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով». Իվետա Տոնոյան
168.am-ի լրագրողները փորձել են պարզել, թե քաղաքի ո՞ր հատվածներում են փողոցներ փակվել:
«Ձեզ հետ խոսում է մարդ, որի հայրն այսօր պատանդ է շինծու քաղաքական գործերին». Նոռա Առուստամյան
«Դուք Ծառուկյանին էսպես հերոսացնում եք. ցեցն ընկել ա ձեր մեջ, բայց հասկացեք, քանի ուշ չի». Գագիկ Ծառուկյան
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է:
Այսօր կեսօրից քիչ անց Ազգային ժողովի շենքի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին և երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին։ Երկուսին էլ տարել են ոստիկանության Էջմիածնի բաժին, 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը եւ Գլխավոր դատախազի անտրամաբանական եւ լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, որ զվարճալի է տեսնել, թե ինչպես է նա փորձում ապացուցել, որ մածունը սև է:
Այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով խորհրդարանի համաձայնությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու համար։
Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Գագիկ Ծատուկյանը խորհրդարանում է. այս պահին նա ելույթ է ունենում
Մինչ Ազգային ժողովում վերջին հարցն են տալիս գլխավոր դատախազին, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են։ Ներքևի կողմից արգելափակել են ավտոբուսներով։
«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան: Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»