«Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ, թե՞ դա Ձեր ընտրությունն է՝ մասնակցել այս ցիրկին». Արման Աբովյանը՝ Գլխավոր դատախազին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, որ զվարճալի է տեսնել, թե ինչպես է նա փորձում  ապացուցել, որ մածունը սև է:

«Պարոն դատախազ, Ձեր ներկայացրած փաստարկների մեջ չկար որևէ փաստարկ, որն ուղղակիորեն մատնանշում է պարոն Ծառուկյանին, և ըստ էության չկա ու չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է այն բոլոր հանգամանքներին, որոնք Դուք հնչեցրեցիք, ապա պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է, և մեր կուսակցությունը ՀՀ-ում երկրորդ ուժն է ընդդիմադիր, և այդքան ակտիվիստների մեջ շատ դժվար է բոլորին վերահսկել: Դուք ոչ մի բան չներկայացրեցիք, որ կան հիմքեր քրեական հետապնդումը շարունակելու և զարգացնելու, իրականում չկա։ Ես էլ եմ հասկանում, Դուք էլ եք հասկանում, որ այժմ Դուք մասնակցում եք քրեական հետապնդումների, Ձեր կողմից սլիվներ անելով իշխանական թևին, մասնակցելով բոլոր գործընթացներին: Ինձ հետաքրքիր է, Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ, թե՞ դա Ձեր ընտրությունն է՝ մասնակցել այս ցիրիկին»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Գլխավոր Դատախազն ասաց՝ եթե պատգամավորը կարծում է, որ վախեցնելը կարող էր ազդակ լիներ, ապա կարող էին իրենք վախեցնել: «Գուցե մի բան դո՞ւրս գար, ինձ որևէ մեկը չի կարող վախեցնել, ՀՀ օրենքները և Սահմանադրությունը Գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, որ երբեմն ուղիղ չի նայում, թե ինքն ում է հետապնդում»,- նշեց Գլխավոր դատախազը:
Արձագանքելով՝ Արման Աբովյանն ասաց, որ որևէ իրական ապացույց չկա, բացի ենթադրություններից և այն ֆոտոշոփերից.

«Միջնորդություն ներկայացրեցիք, որ ֆոտոշոփին տանեք քրեական պատասխանատվության ենթարկեք: Իրականում այնքան ակնհայտ է, որ  շինծու գործի հիման վրա գնում են քաղաքական հետապնդումներ, և Դուք ըստ էության մասնակից եք այս գործընթացներին: Ինչ ասեմ՝ մեղքը Ձեր վիզը, տեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ»:

Տեսանյութեր

Լրահոս