ԲՀԿ ավագանու անդամին ու երիտթևի նախագահին բերման են ենթարկել ու տարել Էջմիածին

Այսօր կեսօրից քիչ անց  Ազգային ժողովի շենքի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին և երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին։ Երկուսին էլ  տարել են ոստիկանության Էջմիածնի բաժին, 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ շենքի  դիմաց հավաքվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, ոստիկանությունը  բերման ենթարկեց:

Տեղեկացնենք նաև, որ ժամը 11:00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Տեղեկությունը 168.am-ին հայտնել էին  ՀՀ Ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Ինչպես ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930