Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
Ոստիկանական ուժեր՝ դատարանի մոտ․ շուտով դատարան կգա Գագիկ Ծառուկյանը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացնելիս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ փոփոխոթյուններ են նախատեսվել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում:
Քանոնահար Մարիաննա Գևորգյանն անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ:
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի« Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Երկրորդ Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում «Համբուրգը» չկարողացավ հաղթել «Օսնաբրուկին» (1:1):
Լավ, մեզ լրիվ էշի տեղ է ուզում դնել Արսեն Թորոսյանը: 2 ամիս է առավոտից երեկո ասում են կտորից դիմակներ կրեք, իսկ այսօր ասում է մի կրեք:
«Անսովոր էր հեռավար կերպով աշխատանքների կազմակերպումը, իսկ հիմա կարողանքում ենք աշխատանքները կազմակերպել, անգամ հաջողացրել ենք երկու ատենախոսության պաշտպանություն կազմակերպել։ Այս կերպ նաև սեմինարներ ենք կազմակերպում։ Ինստիտուտում կան բաժիններ, որ շաբաթվա հինգշաբթի կամ ուրբաթ օրերին սեմինարի տեսքով քննարկումներ են լինում։ Հրավիրվում են մասնագետներ, թե ինչպես աշխատել համավարակի պայմաններում։ Սա ևս առցանց է արվում»,- մամլո ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
«Իրականում ժպիտով եմ վերաբերվում, գուցե Արման Աբովյանի և իր գործընկերների աշխարհը փլվում է, որտեղ իրենք ապրել են, բարգավաճել, թղթեր ստորագրել, երդումներ տվել: Այդ աշխարհը փլվում է, որովհետև ՀՀ-ում այլևս օրենքը միանշանակ բոլորի համար է: Եթե կա կասկած, որ դատախազը դիմի ԱԺ-ին, ի դեպ, իրենց կողմից քվեարկած դատախազը, ապա մենք պետք է հնարավորություն տանք, որպեսզի գործը քննվի: Եթե մարդն անմեղ է և որևէ բան չունի թացնելու, ապա այս ամենը միայն իր համար է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:
«Ես սա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում էր իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ՝ կան ավելի մասնագիտացված անձինք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ և մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068 ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի նկատմամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կսկսվի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
Բա չեք ասի՝ ԱԺ պատգամավոր Հայրապետյան Մխիթարը կես ժամ ժամանակ է տալիս X լրատվամիջոցի «շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց»՝ նյութերից մեկի վերնագիրը փոխելու կամ նյութը հեռացնելու համար, քանի որ իր սրտով չէ։ Դա դեռ քիչ է, անվտանգության մարմիններին էլ ուղորդում է։
Իրադարձությունների ընթացքը մեզ մեծ արագությամբ մոտեցնում է անշրջելիության կետին, օրեցօր նվազում են աղետալի վիճակից դուրս գալու մեր հավաքական կարողությունները: Այս կառավարության գործունեությունը ամեն օր մեծացնում է երկիրը «փլատակների» վերածելու հավանականությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպումներին, որի մասին խոսել է նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ հանդիպումների մասին իրենք վաղուց են իմացել:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են և վնասում են ներդրումային միջավայրին, «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել «Italian Stoneware» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Նա համոզմունք է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է մեծ հարված հասցնել առաջիկայում նախատեսվող բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրերին, որոնք օտարերկրյա գործարարները պաստրաստվում են իրագործել Հայաստանում:
«Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, առավել ևս, որ մի քանի անգամ պատասխանել եմ: Բոլորս վկա ենք և իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելուց հետո պարոն վարչապետի հրապարակային ելույթներին, և Դավիթ Գրիգորյանի կողմից պարոն Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների շրջափակելու կոչերին և մասնակցությանը: Ես ոչինչ չպատասխանեմ»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Երեկ մամուլում անդրադարձ եղավ այն մասին, որ հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները թունելներ են փնտրել:
ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցը. ՈւՂԻՂ
Հունիսի 18-ին, ժամը 02։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում` բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։
«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում։ Կես ժամ ժամանակ», – ըստ aysor.am–ի՝ ասաց Հայրապետյանը։
Վերաքննիչը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: