Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն նեկայացնելուց հետո շատերն իրենց մեղադրում էին, թե ինչու չի բացահայտվում ընտրակաշառք տալու ՀՀԿ-ի համակարգը:
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
«Մինչև Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից դուրս գալը, երեք կուսակցություններով հայտարարել էինք, որ սա քաղաքական ճնշում է և այստեղ մեր ներկա լինելը ևս դրա ապացույցն է»,-դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ դատարան էր եկել՝ ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի:
«Այն, որ այս գործընթացը քաղաքական է, կարծում եմ՝ հենց առաջին հերթին՝ հասկանում է իշխող խումբը և դրա պատգամավորները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններին՝ նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նկատեց՝ նման նախադեպեր էլի են եղել.
Գևորգ Պետրոսյանը տուգանվեց` դիմակ չկրելու համար
«Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, հանրությունը և լրագրողական հանրությունը դրա գնահատականը կտար: Այս ընթացքում երբևիցե նման գնահատական իմ պաշտոնավարման ընթացի վերաբերյալ չի հնչեցվել»,-դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Երեք քաղաքական ուժերի կողմից եղել է քաղաքական հայտարարություն, որտեղ ամբողջովին արտացոլված են մեր մոտեցումները՝ և՛ գործի, և՛ ընդհանուր առմամբ, երկրում տիրող իրավիճակի հետ կապված»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դատարան է եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի:
Անգլիական Պրեմիեր լիգան մոտ երեք ամսվա դադարից հետո վերսկսվում է:
Պատգամավորին, սակայն, հետաքրքրում էր՝ կադրային քաղաքականության հիմնարար սկզբունքները որո՞նք են, արձագանքից հետո վարչապետը, իհարկե, սկզբունքները չներկայացրեց, բայց հերթով թվարկեց, թե վերջերս նշանակված պաշտոնյաներից ով ինչ արժանիք է ունեցել։ Դրանից հետո սահուն անցում կատարեց կրթական համակարգին, որ այսօր այդ համակարգը ավերակ է, որ այսօր քննադատողները չեն տիրապետում խնդիրների խորությանը։ Ցավոք, հարցին պատասխանելու ժամանակը սպառվեց այն ժամանակ, երբ վարչապետը դեռ չէր ավարտել ասելիքը։
Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Ղազինյանը դատարանի մոտ են՝ աջակցելու Գագիկ Ծառուկյանին
«Ուժային ռեսուրսներ սկսեցին ավելի շատ օգտագործվել այն ժամանակ, երբ հասկանալի դարձավ, որ հանրային աջակցությունը զգալիորեն նվազել է, ինչը նաև երևում է Նիկոլ Փաշինյանի ելույթներից, որովհետև ինքն անընդհատ բողոքում է, որ նախկինում ինքը խոսքով հեղափոխություն էր արել, հիմա, ըստ էության, իր խոսքը չի ընկալվում՝ կորոնավիրուսի հետ կապված:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
«Անտրամաբանական վարքագիծ է սա, և այդ վարքագիծը հիմնականում չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր և մանկական երազանքներն իրականացնել՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Անբացատրելի և անտրամաբանական էր, երբ տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ, ով ՀՀ-ն ներկայացրել է պատվով, ինչ-որ ձևական բանի համար ձեռքերը ոլորեցին և պառկեցրին ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսևորում է: Եթե հասարակությունը չմիավորվի՝ բացառելու սահմանափակելու, պատժելու այս գործողությունները, մենք շուտով կունենանք մի իրավիճակ, երբ անգամ տան մեջ ընտանիքիդ անդամի հետ խոսելը կամ ընկերոջդ հետ հարցի քննարկումը կդատապարտվի ամենախիստ ձևով: Սա տանում է հասարակության իրավունքների ոչնչացման»,- նշեց Մինասյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչև այժմ Շրջակա միջավայրի նախարար չի նշանակվել, չունենք:
Արտաշատի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին Արտաշատի Օգոստոս 23-ի փողոցից, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել մի երիտասարդի։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, եթե հնարավորություն չունեն ներկայանալու բանկ՝ օբյեկտիվ պատճառներով:
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը. ՈւՂԻՂ
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 91 տարեկան:
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել դատարանի տարածքում․ Ծառուկյանի համակիրներին արգելում են մոտենալ դատարանի շենքին
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը, այն է՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափության հարցով Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերաբերյալ, նշել է, որ «ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը նկատի ունի.- Ա.Վ.) խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է տարածել, որում ԱԱԾ սահմանապահ զորքերը կոչ են անում կրել դիմակներ և պահպանել համաճարակային կանոնները։
Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ու կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով:
«Երբ սահմանի վրա գազի գինը բարձրացավ, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցի, որ ձևավորվում է ֆինանսական ճեղք, որը պետք է փակվի: Այն կարող է փակվել կա՛մ սակագների բարձրացման հաշվին, կա՛մ պետությունը պետք է հատուցի, կամ էլ այն մնալու է կազմակերպության վրա, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ Արմենիայի»: Հիմա հարց՝ ի վերջո, այս 1,5 տարվա ընթացքում ո՞ր ծախսերի հաշվին է փակվել այդ ֆինանսական ճեղքը, թե՞ այն չի փակվել և պարզապես ճեղքը կուտակվում է: Բացի այդ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման ոլորտում կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը փոխելու ուղղությամբ, որի մասին բազմիցս խոսել ենք:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են հետևյալ հարթակներում՝
«Ինձ Պաշտպանության փոխնախարարը հուշեց, որ կա Կառավարության որոշման նախագիծ՝ վերաբաշխում կատարելու վերաբերյալ: Կարծես թե այդ խնդիրը լուծվում է, մնացած մասով կուսումնասիրենք՝ կտեղեկացնենք»,- ասաց Ռ. Բադասյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 289 հազարից:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է մարզիկների պարգևատրմանը: Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: