Բաժիններ՝

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում փոփոխություններ են նախատեսվել

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացնելիս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ փոփոխոթյուններ են նախատեսվել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի անցման գործընթացում:

«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել փոստային կապի ազգային օպերատորին»,- ասաց Սաիյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930