 
                        Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվում. ԱԻՆ
 
                                    Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի« Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, իսկ ժամը 14։46-ին դեպքի վայր է մեկնել ուղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        