«Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է։

Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի պաշտպանիչ դիմակներ։ Երեք միլիոն մարդու քայլելով հանդիպելն ու դիմակ բաժանելը կարծում եք հե՞շտ գործ է։ Իհարկե ո՛չ։ Բայց ստիպված պետք է կառավարությունների ղեկավարներն անձամբ գնան այդ քայլին։ Այս առումով հատկապես աննախանձելի է լինելու Չինաստանի առաջնորդի վիճակը։
Հուսով եմ վաղը մեզ մոտ վիրուսակիրների թվերը կնվազեն»։

https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10222684125355458

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930