
«Հիմա ԱԱԾ-ում խորհրդակցության եմ». Արգիշտի Քարամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրը. tert.am

Ես այժմ խորհրդակցության եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Քյարամյանը:
Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ինքը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Քյարամյանը պատասխանել է.
«Ես ներողություն եմ խնդրում, հիմա իմ տեղը հարմար չէ, խորհրդարկցության եմ»:
Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել է, որ ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և նրան փոխարինելու է Արգիշտի Քյարամյանը։