«Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռարնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը:
Ի՞նչ է սա նշանակում:
1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար:
2. Նիկոլը արձանագրում է, որ կիսում է ողջ պատասխանատվությունը երկիրն աղետի հասցրած ոլորտային ղեկավարների գործողությունների համար:
3. Հողը Նիկոլի ոտքերի տակից սրընթաց է գնում, նա կորցրել է իրավիճակի նկատմամաբ վերահսկոողությունը:
4. Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան:
5. Երկրում արձանագրված կառավարման ճգնաժամը օրեցօր վերածվում է քաղաքականի, որի միակ հանգուցալուծումը Նիկոլի հրաժարականն է»:
Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 8. Juni 2020