Ամռան գլխավոր աղանդերը. տորթ՝ պաղպաղակով և բեզեով
Բաղադրիչներ
1. Սպիտակուց – 2 հատ
2. Շաքարավազ – 140 գ
3. Սերուցք (33-35%) – 200 գ
4. Պաղպաղակ – 300 գ
Պատրաստման եղանակը
1. Սպիտակուցները հարել մեկ պտղունց աղի հետ, այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
2. Պետք է ստացվի խիտ զանգված:
3. Բեզեն տարածել յուղաթղթով պատված տապակի մեջ և 1.5-2 ժամվա ընթացքում չորացնել 90 աստիճան ջեռոցում:
4. Պատրաստի բեզեն կտորների վերածել:
5. Սերուցքը հարել, խտանալուց հետո ավելացնել բեզեի կտորները:
6. Զանգվածի կեսը լցնել կաղապարի մեջ:
7. Վրան լցնել փափկած պաղպաղակը, այնուհետև լցնել մնացած զանգվածը:
8. Տորթը դնել սառցախցիկը, մինչև ամբողջությամբ սառչի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը