Սլացիկ կազմվածք և բարձր տրամադրություն. տորթ, որը չի գիրացնում
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Փափուկ կաթնաշոռ – 200 գ
2. Բրնձի ալյուր – 2 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Քաղցրացուցիչ
Կաթնաշոռային շերտի համար՝
1. Փափուկ կաթնաշոռ – 170 գր
2. Մեղր – 30 գր
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար խառնել բոլոր բաղադրիչները:
2. Տապակի մեջ լցնել խմորից, տապակել բլիթների նման:
3. Կաթնաշոռային շերտի համար խառնել փափուկ կաթնաշոռը և մեղրը, պատել խմորները:
4. Կարելի է զարդարել կաթնաշոռով կամ հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը