Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։
«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը: