Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք․ 7 մարդ մահացել է

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 48 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 175-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 1039 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 57081 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031